ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.28, EUR 412.90, RUB 5.07, GBP 471.18
+11 °C, +8 °C ... +14 °C Վաղը`+15 °C
«Երկակի ստանդարտները սպանում են միջազգային իրավունքը, ինչի վրա հույս է դրել Հայաստանը». քաղաքագետ
02:06, 19.03.2023 | mamul.am
1949 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Մոտ երկու տասնամյակ առաջ Թոնի Բլերը և Բուշ- կրտսերը ոտնձգել են միջազգային իրավունքի դեմ, բայց Հաագայի միջազգային քրեական դատարանը նրանց ձերբակալելու միջազգային օրդեր չի տվել, հիմա նման օրդեր տալիս է Վլադիմիր Պուտինի մասով:
ԵՄ-ն պատժամիջոցների տասը փաթեթ է ընդունել Ռուսաստանի դեմ՝ հարևան երկրի տարածքները զավթելու համար, իսկ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարց ոչ միայն չկա, այլ Ալիևն արևմտյան մայրաքաղաքներում խրախուսվում է՝ անվանվելով «վստահելի գործընկեր»:
Երկակի ստանդարտները սպանում են միջազգային իրավունքը, ինչի վրա հույս է դրել թույլ ու անպաշտպան Հայաստանը:
Ավելի լավ է սրա մասին մտածենք՝ Հաագայի դատարանի երեկվա որոշման առթիվ «մաղարիչ» անելու փոխարեն...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր