ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ինքը դա չի կարողանում Սերժ Սարգսյանին ներել». Աննա Մկրտչյան
13:18, 18.03.2023 | mamul.am
5107 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն անդրադառնալով ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած գնահատականներին, ասել է, որ Փաշինյանը փորձում է ինքնահաստատվել Սերժ Սարգսյանի անվան հաշվին. «Նիկոլը շատ լավ գիտի, որ անգամ 2018-ի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամերին, վերջինն ավելի ուժեղ ու կամային էր, քան ինքը, ում ճղճղոցն ամեն փողոցից լսվում էր: Ինքը, բնական է, դա չի կարողանում Սերժ Սարգսյանին ներել ու ամեն անգամ փորձում է գոնե հասնի, մի հատ սենց ճանկռի: Սերժ Սարգսյանի տված գնահատականները իրեն՝ իր համար դառնում են քաղաքական ապտակներ»,- նշել է Մկրտչյանը: Վերջինի խոսքով՝ Փաշինյանի նման մարդը որևէ մեկի մասին խոսելու իրավունք չունի:

«Ինքը դա չի կարողանում Սերժ Սարգսյանին ներել». Աննա Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր