ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Լաչինի միջանցքի խնդրով գործուն քայլեր ենք ակնկալում ՌԴ-ից». Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին
14:06, 18.03.2023 | mamul.am
3287 | 0

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Անդրադառնալով պաշտոնական Բաքվի գործողություններին՝ ԱԺ նախագահը նշել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին կախված հումանիտար աղետի վտանգը կանխելու նպատակով Լաչինի միջանցքով բնականոն տեղաշարժը վերականգնելու ջանքերի պահանջվածության համատեքստում հատուկ նշեմ, որ մենք գործուն քայլեր և հասցեական հայտարարություններ ենք ակնկալում մեր միջազգային գործընկերներից և առաջին հերթին` Ռուսաստանի Դաշնությունից, որի խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2612 | 0
դեպի վեր