ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Արցախի արգելափակման միակ դրական կողմը». Սոֆյա Հովսեփյան
00:30, 19.03.2023 | mamul.am
4641 | 0

Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Արգելափակման միակ դրական կողմը...
Այնտեղ որտեղ վարձակալությամբ ապրում ենք բազմաբնակարան շենք է։ Շենքի հետևում ամբողջությամբ շինարարական աղբ էր, որից առաջանում էր անպատմելի փոշի ու կեղտ, բայց այլընտրանք չունեինք և այդ աղբը մեր շենքի բաժանում էր սեփական տան շատ փոքրիկ բակից, որտեղ կանգնած էին մի քանի կիսաջարդված անպետք մեքենաներ։
Այսօր պատուհանի մոտ նստած թեյ ենք վայելում ու նկատում, որ մի բան փոխվել է։
Ի՞նչ է փոխվել ...
Տարածքի մեծ մասը աղբից մաքրվել, ցանկապատվել, հողը վարվել է ու սպասում են ցանքի...
Դե առիթը բաց չենք թողնի ու այսօր իրենց սերմեր կնվիրենք` որպես խրախուսանք։
Ի դեպ, էն հզոր թիմը, որի մասին պարբերաբար խոսում եմ, հիմա էլ 22 անուն մշակաբույսերի սերմեր են հասցրելմեզ, որոնք այսօր կտրամադրենք այ էս տեսակ մարդկանց, ովքեր արգելափակման ընթացքում ոչ թե մտածում են ճամպրուկ հավաքելու մասին, այլ հողը վարելու ու ցանք անելու մասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր