ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ուսանողները չէին ուզում ասել, որ ուղղորդվել էին, և կարելի է եզրակացնել, որ որոշակի մոլորության մեջ են». Դավիթ Գյուրջինյան
18:06, 18.03.2023 | mamul.am
2635 | 0

Ընդունո՞ւմ եք ուսանողների մտահոգությունները, որ ձեր ընտրությունը եղել է գաղտնի, և ստորագրություններով ընտրված ռեկտորը հնարավորություն չունի բուհ ղեկավարել. «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով հետևյալ հարցին, Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանն ասաց. «Ես ընդունել եմ այդ ուսանողներին, երկարատև հետաքրքիր զրույց եղավ: Ես ահագին բան պարզաբանեցի, բացատրեցի, հավաստիացրեցի, իմ դիրքորոշումները ներկայացրեցի: Ի դեպ, երիտասարդներից մեկը Բրյուսովի շրջանավարտ է, ոչ ուսանող: Հազարավորներից այստեղ մի քանիսն են, որոնք չէին ուզում ասել, որ ուղղորդվել էին, և կարելի է եզրակացնել, որ որոշակի մոլորության մեջ են: Ուսանողին թվում է, որ այդ ժամանակավոր խորհուրդը պիտի գնար, իրեն հարցներ, թե ինչ որոշում է կայացնում»:

Շարունակելով խոսքը՝ Գյուրջինյանն ասաց. «Այդ խորհուրդը գաղտագողի չի գործել, դա մի մարմին է երեք հոգուց բաղկացած, որի անդամններն են՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արդարադատության փոխնախարարը և Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Ամեն ինչ արվել է օրինական, բացահայտ»:

«Ուսանողները չէին ուզում ասել, որ ուղղորդվել էին, և կարելի է եզրակացնել, որ որոշակի մոլորության մեջ են». Դավիթ Գյուրջինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր