ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ալիևը «44-օրյա»-ի պարտքերը պետք է տա, ու դա անխուսափելի է». Արա Պողոսյան
00:48, 19.03.2023 | mamul.am
6619 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Ադրբեջանի քաղաքական խոսույթը նախապատերազմական է, դա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների։ Այստեղ խնդիրն այն է, որ պատերազմն այլևս կախված չէ ո՛չ Հայաստանից ու ո՛չ էլ Ադրբեջանից (մեծ հաշվով): Ալիևը «44-օրյա»-ի պարտքերը պետք է տա, ու դա անխուսափելի է։
Հայաստանը վստահաբար ունի բազմաթիվ խաղարկային հնարավորություններ, սակայն ցավոք սրտի, չի՛ անելու, քանի որ ըստ էության նույն ազդեցությունն է կրում իր վրա, ինչ Ադրբեջանը, հետևաբար Ադրբեջանը ըստ իր արտաքին «դոնորների» պետք է հավաքի որոշակի հզորություն կամ դրա պատրանք, որպեսզի ծառայի իր բուն նպատակին` հակաիրանական, իսկ ավելի ուշ նաև հակառուսական պլացդարմ։
Մենք մեր հնարավորությունները սպանում ենք ամեն օրվա հետ, մենք մեր բանակը սպանում ենք` բանակի հետ աղերս չունեցող, թուլակամ մարդկանց դնելով բանակի գլխին, որը ուղիղ ազդում է ամենացածր օղակի վրա։ Մենք չկարողացանք այս ընթացքում ստեղծել բանակի տեխնոլոգիական ստորաբաժանումներ, մոբիլ զորամասեր, էլիտար զորքեր, որոնք կկարողանային դիմագրավել թշնամու ցանկացած ոտնձգություն։ Մենք չկարողացանք նաև ստեղծել ՀՀ և Արցախի Հանրապետության պաշտպանական դոկտրինը, որը կնախանշեր պաշտպանական ռազմավարությունը, կկազմվեին պաշտպանական շրջաններ, և այլն...
Բայց...»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր