ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Տու՛ր մարդուն գիտելիք, վարակիր գիտելիքով, որպեսզի նա կարողանա վառել իր պայքարի ոգին». Տարոն Սիմոնյան
02:12, 20.03.2023 | mamul.am
2261 | 1

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Այն, որ արդի աշխարհը բարդանում է քաղաքական, տնտեսական, ֆինանսական, ռազմական և այլ տեսանկյուններից, նորություն չէ:
Այն, որ Մորի օրենքով տեխնոլոգիաների աճը կամ արդյունաբերական 4-րդ հեղափոխությունն ավելի է սրում փոխկապակցվող աշխարհի համալիրությունը, ևս նորություն չէ:
Այն, որ արագացումներով փոփոխվող միջավայրում մարտահրավերներն ու ռիսկերը, այդ թվում՝ նվազագույն, հիմնարար իրավունքներ ենթադրող սկզբունքների անտեսումը, քանակապես ու որակապես փոփոխվում են՝ հաշվի առնելով, օրինակ, քաոսի կամ համալիր համակարգերի տեսության բացահայտած օրինաչափությունները, արդեն կես դարից ավել նորություն չեն:
Այն, որ նման փխրուն աշխարհակարգերի պայմաններում վեճերի լուծման բռնի, զենքով լուծելու դեպքերը (պատերազմները) շատանում են, նորություն չէ՝ սկսած երևի, թե Բրոնզեդարյան կոլապսի ժամանակներից:
Նորությունն այն է, որ կան մարդիկ, ովքեր նոր են իմանում, որ նման բաներ կան:
Չնայած դա էլ չէ նորություն, եթե այդ մարդիկ գիրք չեն կարդում, գիրք չկարդացող մարդկանց իշխանություն են տալիս կամ, գիրք չկարդալով, իշխանության են գալիս:
Հ. Գ. Ի՞նչ անել: Տու՛ր մարդուն գիտելիք, վարակիր գիտելիքով, որպեսզի նա կարողանա վառել իր պայքարի ոգին, քանի որ միայն այդպես կգիտակցի, որ մարդկանց աշխարում միայն այն է քոնը, ինչ պատրաստ ես նվաճել ու պահել, այդ թվում՝ արժանապատվությունը»:

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր