ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Մենք չափից դուրս լուրջ պետք է ընդունենք այս մարդու բարբաջանքները». Նորայր Նորիկյան
16:42, 19.03.2023 | mamul.am
4714 | 2

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զավթված Թալիշում տառացիորեն հայտարարել է հետևյալը․ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման․ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն դելիմիտացիայի աշխատանքները»,- հավելելով, թե միայն այս դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում։
«Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի», սպառնացել է Ալիևը։
Արդյո՞ք ռազմական այս հանցագործի հետ հնարավոր է հասնել խաղաղության։ Համոզված եմ՝ ո՛չ։
Այս իրավիճակում ի՞նչ պետք է խոսել կամ ինչպե՞ս պետք է խոսել այս մարդու հետ, կամ առհասարակ՝ պե՞տք է խոսել, քանի դեռ սա այսպիսի դիրքորոշում է որդեգրել։
Մենք չափից դուրս լուրջ պետք է ընդունենք այս մարդու բարբաջանքները, ու հնարավոր ու անհնար բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք՝ սրան սանձելու համար։
Հետո ուշ է լինելու․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր