ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մայրերը գրկախառնվեցին իրենց որդու դահիճի հետ». Սոֆյա Հովսեփյան
18:54, 19.03.2023 | mamul.am
7419 | 1

Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Ալիևին, վստահ եմ, լսեցիք, հասկացաք մեկ անգամ ևս, որ իրենք խաղաղության քարոզը զենքով են տեսնում, որ իրենք խաղաղությունը մեր չլինելով են տեսնում, որ իրենք ձեր պապական տունը համարում են իրենց պատմական հողերը ...
Լսեցիք, չէ՞...
Դե ընտրած ապագայով ուրացան ցեղասպանությունը, մոռացան պատմական հողերը, մոռացել են երկու տարի առաջ, մի տարի առաջ տվածները, կանտեսեն վաղը տրվելիքը ու կստիպեն ճամպրուկ կապելու, գաղթելու, քանի որ ձեր ընտրած ապագան ձեզ դատապարտել է գաղթականի կյանքով ապրելու։
Հ1֊ը լուրերով ցույց է տալիս, որ ոմն տիկին այցելել է Սյունիքի մարզ զոհվածների ընտանիքներ. դուք պետք է տեսնեքˋ ինչպես մայրերը գրկախառնվեցին իրենց որդու դահիճի հետ, ինչպես վայրկյանում ուրացան իրենց երկունքի ցավն ու կորուստի դառնությունը...
Ալիևը խոսում է, իսկ դուք կատարելու եք, որովհետև մեր ազգը ներեց ձեր ոճրագործ տեսակին ...
Չէ, հանկարծ չասեք, ազգը չի ներել, ժողովուրդն է ներել։ Էդ խաբկանքից դո՛ւրս եկեք, ներել ենք ու դեռ տանում ենք դրանց ծայրաստիճան լկտիությունը ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր