Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը և պատժամիջոցներ է սահմանել 300 ֆիզիկական և 141 իրավաբանական անձանց, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ։ Ասադի դեմ պատժամիջոցները սահմանվել են 10 տարի ժամկետով, դրանք ենթադրում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության սահմանափակում, Ուկրաինայից կապիտալի մուտքի և դուրսբերման արգելք։ Օրեր առաջ Սիրիայի նախագահը Զելենսկուն «ծաղրածու» էր անվանել: |