ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Ժամանակին բոյկոտի արժանացած Ասադին ԱՄԷ-ում դիմավորում են ամենաբարձր մակարդակով». Արմեն Պետրոսյան
16:00, 19.03.2023 | mamul.am
5305 | 0

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մերձավոր Արևելքում իրավիճակ է փոխվում 2
Սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր անցած 12 տարիների ընթացքում առաջին անգամ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն արաբական երկիր է այցելում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ժամանակին համարաբական բոյկոտի արժանացած ալ-Ասադին դիմավորում են հնարավոր ամենաբարձր մակարդակով. նրա ինքնաթիռը երկնքում ուղեկցվում է ԱՄԷ ռազմական օդանավերով, իսկ Սիրիայի առաջնորդին դիմավորում է անձամբ ԱՄԷ նախագահը։
Պատմությունը հերթական անգամ ապացուցում է՝ անձնուրաց կռվողի, դիմադրողի, չհանձնվողի հետ ի վերջո հաշվի են նստում...
Ներկայում Սիրիայի իշխանությունների գերխնդիրը տևական պատերազմից հետո երկիրն արագ ոտքի կանգնեցնելն է, վերականգնելն է, բազմաչարչար, հյուծված սիրիացի ժողովրդի կյանքը հնարավորինս բարելավելն է։
Եվ ինչ-որ բան հուշում է, որ շուտով հատկապես արաբական երկրների միջև անզիջում մրցավազք է սկսվելու Սիրիան վերականգնելու հարցում։
Ի դեպ, Հայաստանը, հայկական շինարարարական ընկերությունները և այլ ոլորտների տնտեսվարողները ևս կարող են հնարավորություն ունենալ՝ մասնակցելու Սիրիայի վերականգնման գործընթացին՝ ընդլայնելով իրենց գործունեության աշխարհագրական արեալը։
Սիրիական հակամարտության հարցում Երևանի գրագետ պաշտոնական դիրքորոշումն այդ ուղղությամբ ստեղծել է բոլոր անհրաժեշտ նախադրյալները»:

Ասադն այցելել է ԱՄԷ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր