ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Ադրբեջանական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ
15:18, 19.03.2023 | mamul.am
3751 | 1

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. «Մարտի 19-ին ժամը 14:15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։

Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան։

Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր