ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Հայտնի է՝ ինչ են քննարկելու Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը
17:24, 19.03.2023 | mamul.am
5098 | 0

Ինչպես հայտնել ենք, մարտի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ նախարարները քննարկելու են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ 2022 թվականի ապրիլի 19-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների իրականացումը։
ԱԳ նախարարները կանդրադառնան նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարմանը։

Կդիտարկվեն համագործակցության ամրապնդման հեռանկարներն ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, ինչպես նաև գործողությունների համակարգումը տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր