ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Ուկրաինան հայտարարել է, թե ռուսները ձախողել են Բախմուտի գրավման օպերացիան
21:42, 19.03.2023 | mamul.am
6802 | 0

Ռուսական զորքերը շարունակում են «իներցիայով» գրոհել Բախմուտը, իսկ տակտիկապես նրանք արդեն պարտվել են այս ճակատամարտը, ասում է Ուկրաինայի Զինված ուժերի Արևելյան խմբավորման խոսնակ Սերգեյ Չերևատին։

«Այժմ, փաստորեն, տակտիկապես չեն կարողանում ավարտել ուկրաինական Բախմուտ շրջկենտրոնի գրավման օպերացիան, այո, այնտեղ շատ ակտիվ մարտեր են ընթանում, դեռ շարունակում են իներցիայով մի քանի տասնյակ հարձակումներ իրականացնել, բայց մեծ կորուստներ են կրում»,- ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ ռուսների ներկայիս գործողություններն այս ուղղությամբ այլևս չեն վերածվում ռազմավարական հարձակողական գործողության։
Միևնույն ժամանակ, Փենթագոնի ներքո գործող Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները պնդում են, որ ռուսական մամուլի այն հայտարարությունները, թե ՌԴ ԶՈՒ-ն վերահսկում է Բախմուտի մեծ մասը, իրականությանը չեն համապատասխանում։ Մասնավորապես, ռուս բլոգերները հավաստիացրել են, որ ներկայում մաքրման գործողություններ են կատարվում AZOM մետաղամշակման գործարանի տարածքում։ Սակայն ամերիկացի ռազմական վերլուծաբանները դա հաստատող ոչ մի ապացույց չեն գտել։

«ISW-ն տեսողական ապացույցներ չի գտնում Պրիգոժինի այն խոսքերի համար, որ «վագներականները», իբր, արդեն 600-700 մետր են հեռու Բախմուտի վարչական կենտրոնից և Բախմուտկա գետի արևմտյան ափին են։ ISW-ի գնահատականներով, մարտի 8-ի դրությամբ, Ռուսաստանի Դաշնությունը բռնազավթել է Բախմուտի 50%-ը, և այդ ժամանակվանից ռուսական ուժերը ոչ մի էական առաջընթաց չեն գրանցել»,- ասել են ամերիկացի փորձագետները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր