ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Գեղարդի մոտ հայտնաբերվել է այնտեղ միշտ նվագող տղամարդու դին
17:36, 19.03.2023 | mamul.am
5284 | 0

Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել «Գառնի» ամբուլատոր կենտրոնից, որտեղից հայտնել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գողթ գյուղ, Գեղարդի «Եկեղեցու բակ», որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ո ստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Գառնի գյուղի բնակիչ 72-ամյա Թեմուր Փ-ի դին։ Պարզվել է, որ ժամը 11։00-ի սահմաններում Գեղարդ վանական համալիրի մուտքի մոտ Թեմուր Փ-ն հանկարծամահ է եղել։ Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր