ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Ջրհեղեղից տուժածներին Թուրքիայի կառավարությունը տալիս է 526-ական դոլար». Կարեն Հովհաննիսյան
18:00, 19.03.2023 | mamul.am
2791 | 1

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայիս Թուրքիայի Ուրֆա քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար թուրքական իշխանության ֆինանսավորումը մեծ բողոքի ալիք է բարձրացրել։
Զոհվածների ընտանիքներին պետությունը տրամադրում է 100000 լիրա, որը համարժեք է 5262 ԱՄՆ դոլարի, իսկ տրանսպորտային միջոցները, գույքի վնասում ունեցողներին, ոչ ավել, ոչ պակաս 10000 լիրա, որը համարժեք է 526 ԱՄՆ դոլարին։
Թուրքիայի իշխանությունը Ուրֆայի ջրհեղեղի հետևանքները մեղմելու համար տրամադրել է 11870000 լիրա, որը համարժեք է 624689 ԱՄՆ դոլար։ Այս ֆինանսական հատկացումը համարում են ծիծաղելի, քանի որ ջրհեղեղը ողողել է քաղաքացիների ինպես ամբողջական տներ, այնպես էլ քշել տարել է մեքենաները, որի իրական գնահատումը շատ հեռու է հատկացվող գումարի չափից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր