ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հայ առաքելական եկեղեցին համառորեն չի ցանկանում զբաղվել պրոզելիտիզմով». Կիվիրյան
00:00, 20.03.2023 | mamul.am
3184 | 1

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Տարօրինակ կերպով Հայ առաքելական եկեղեցին ներկայում համառորեն չի ցանկանում զբաղվել պրոզելիտիզմով, այդ թվում և Հայաստանում վերջին տարիներին հաստատված օտարազգիների, այդ թվումˋ իրանցիների ու ռուսների շրջանում։ Այն պարագայում, երբ դարեր առաջ Հայ առաքելական եկեղեցու նման քաղաքականությունը այս տարածաշրջանի օտարազգիների շրջանում ոչ միայն ավելացրեց իր հոտի, այլ նաև փաստացի հայ ազգի թվաքանակը։ Իսկ հիմա, երբ դրա համար կա և´ պարարտ դաշտ, և´ կենսական անհրաժեշտություն, համառորեն տրված են անգործության։ Հետո էլ, թե բաˋ աղանդների ու աղանդավորների թիվը աճում է։ Իրենց պես լծվեք գործին, ու չեն աճի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր