ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Կործանիչների մատակարարումը Կիևին հաղթանակի չի տանի». ԱՄՆ նախկին հետախույզ 
20:24, 19.03.2023 | mamul.am
4191 | 0

ՆԱՏՕ-ի երկրների մատակարարումները չեն կարող օգնել Ուկրաինային հաղթել իրական հակամարտությունում, ինչպես նաև կհանգեցնեն ուկրաինական զորքերի անխուսափելի կորուստների։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի պաշտոնաթող հետախույզ Սքոթ Ռիտերը լրագրող Սթիվեն Գարդների հետ հարցազրույցի ժամանակ։

«Ընդամենը չորս ինքնաթիռ ոչ մի հարց չեն լուծի։ Ուկրաինական կործանիչներն օդ բարձրանալուն պես շատ արագ նոկդաունի են ենթարկվում։ Եվ ես չեմ կարծում, որ այս մեքենաներն ուղարկելը որևէ բանի վրա կազդի», - ասում է Ռիտերը:

Նախկին հետախույզը կասկածում է, որ երկրները կորոշեն Կիև ուղարկել ամերիկյան ինքնաթիռներ, այդ թվում՝ F-16 կործանիչներ, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան երկար ժամանակ էˋ խնդրում է նրանց արագացնել մատակարարումները։ Ռիթերն ընդգծել է, որ ուկրաինացի օդաչուները պատրաստվել են խորհրդային ​​ինքնաթիռներ վարելու համար, և նրանց վերապատրաստումը կստացվի անհաջող և մեծ կորուստների կբերի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր