ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.18, EUR 415.57, RUB 4.67, GBP 484.54
+18 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Վրաստանում ավտոմեքենաների գներն աճել են
00:06, 20.03.2023 | mamul.am
14425 | 0

Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի փոխանցմամբ՝ ավտոդիլերների պաշտոնական տվյալների համաձայն, 2022 թվականին նոր մեքենաների գները տարեկան բարձրացել են 15-20 տոկոսով:

Տվյալների համաձայն, օգտագործված մեքենաների գինը նախորդ տարի տարեկան կտրվածքով աճել է 23 տոկոսով։

«Պաշտոնական դիլերների շրջանում տրանսպորտային ծախսերի աճը տարբերվում էր։ Նրանք հիմնականում նշում էին տարեկան 50 տոկոս աճը։ Իսկ օգտագործված մեքենաների դիլերների տրանսպորտային ծախսերը 2022 թվականին տարեկան ավելացել է 30 տոկոսով»,- նշված է հետազոտության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր