ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանի ներկայացրած ընտրությունը խաղաղ հանձնման կամ ուժի կիրառմամբ` ՀՀ-ի օկուպացման միջև է». Տիգրան Աբրահամյան
20:42, 19.03.2023 | mamul.am
2297 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի նախագահը ծավալուն ելույթով անդրադարձել է Հայաստանի հետ տարվող բանակցություններին, Արցախի շուրջ ստեղված իրադրությանը և պարզ շարադրել իր սպասելիքները:
Ըստ Ալիևի` «խաղաղության պայմանագրի» կամ ինչպես Փաշինյանն է սիրում ասել` «խաղաղության օրակարգի» տակ պետք է հասկանալ Ադրբեջանի բոլոր պահանջների կատարումը:
Դա ոչ միայն Արցախի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողությունն է, այլ նվազագույնը ՀՀ մի քանի մարզի, քաղաքների և տասնյակներով գյուղերի նկատմամբ ադրբեջանական պահանջների լեգիտիմացում և բավարարում:
Այսինքն` Ադրբեջանի ներկայացրած ընտրությունը խաղաղ հանձնման կամ ուժի կիրառմամբ` ՀՀ-ի օկուպացման միջև է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր