Լեհաստանը պատերազմի մեջ կմտնի Ուկրաինայի դեմ, եթե Կիևը չպաշտպանի իր ինքնիշխանությունը, LCI հեռուստաալիքին ասել է Ֆրանսիայում Լեհաստանի դեսպան Յան Էմերիկ Ռոստիշևսկին։ Նշենք, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է: Մարտի 17-ին երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարեց, որ Օլշտին քաղաքում (գտնվում է Ռուսաստանի սահմանից մոտ 60 կմ հեռավորության վրա) տեղակայված 16-րդ մեքենայացված դիվիզիան կստանա ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգեր։ Բացի այդ, դիվիզիան իր տրամադրության տակ կունենա հարավկորեական K2 տանկեր և K9 հրետանային կայանքներ։ «Լեհաստանի իշխանությունների խնդիրն էˋ ուժեղացնել մեր զինված ուժերն այնպես, որ Վլադիմիր Պուտինը չհամարձակվի հարձակվել Լեհաստանի վրա»,- ասել է Բլաշչակը։ |