ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Լեհաստանը հավաստիացրել է, որ կպատերազմի Ռուսաստանի դեմ
23:00, 19.03.2023 | mamul.am
6000 | 1

Լեհաստանը պատերազմի մեջ կմտնի Ուկրաինայի դեմ, եթե Կիևը չպաշտպանի իր ինքնիշխանությունը, LCI հեռուստաալիքին ասել է Ֆրանսիայում Լեհաստանի դեսպան Յան Էմերիկ Ռոստիշևսկին։
«Եթե Ուկրաինան չկարողանա պաշտպանել իր անկախությունը, մենք այլ ելք չենք ունենա, մենք ստիպված կլինենք հակամարտության մեջ մտնել»,- ասել է նա։

Նշենք, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է:

Մարտի 17-ին երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարեց, որ Օլշտին քաղաքում (գտնվում է Ռուսաստանի սահմանից մոտ 60 կմ հեռավորության վրա) տեղակայված 16-րդ մեքենայացված դիվիզիան կստանա ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգեր։ Բացի այդ, դիվիզիան իր տրամադրության տակ կունենա հարավկորեական K2 տանկեր և K9 հրետանային կայանքներ։

«Լեհաստանի իշխանությունների խնդիրն էˋ ուժեղացնել մեր զինված ուժերն այնպես, որ Վլադիմիր Պուտինը չհամարձակվի հարձակվել Լեհաստանի վրա»,- ասել է Բլաշչակը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր