ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-4 °C, -4 °C ... +11 °C Վաղը`+12 °C
«Ինչպես են պատմությունը, պետական արժանապատվությունը ստորադասվում». Մանե Թանդիլյան
01:00, 20.03.2023 | mamul.am
4091 | 0

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գրառումը․ «Սա Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունն է, ում ծննդյան օրն է այսօր։
Սա վառ օրինակ է, թե ինչպես է պատմությունը, պետական արժանապատվությունը ստորադասվում իշխանության հանցավոր անգործությանը, բիզնես շահին։
Շենքը ներառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։ Կառուցվել է 1906թ.։
Ցավոք, սա միակ շենքը չէ, որը, ամբողջովին կամ մասնակի քանդվելով, իր հետ տանում է մեր պատմությունից մի կարևոր կտոր, մեզ ավելի հեռացնում մեր արմատներից, մեր ազգի բացառիկ նվիրյալներից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր