ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Արգիշտի Քյարամյանը հրահանգել է, որ ինձ լռեցնեն». Արսեն Ղուկասյան
10:30, 20.03.2023 | mamul.am
4361 | 0

«Վահանյան Իշխանի սուտ ցուցմունքների հիման վրա է, թե Քյարամյան Արգիշտին է, չգիտեմ, բայց իմ կարծիքով ավելի շատ Քյարամյանն է ուղղորդում քննիչներին, որ՝ ինչ ուզում եք արեք, բոլոր միջոցները կիրառեք, որ Ղուկասյան Արսենին լռեցնեք, քանի որ ինքը շատ է քչփորում»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին: «Հոդվածով ասվում է՝ անօրինական ներխուժում զորամասի տարածք՝ ռազմական իրավիճակում: Նման բան չի եղել... Սուտի գործեր հարուցելով՝ չեք կարողանալու ինձ լռեցնել»,- ասել է նա՝ հավելելով, որ ՔԿ-ն 2,5 տարի պատշաճ գործողություններ չի իրականացրել՝ անհետ կորածների հարցով: «Ով մեր երեխեքին մոռացել է, անտարբերություն է ցուցաբերել, մեր կողմից կստանա արժանի պատասխան»,- ընդգծել է Ղուկասյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր