ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.18, EUR 415.57, RUB 4.67, GBP 484.54
+20 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանը ոչ միայն չի կատարում դատարանի որոշումը, այլև աղավաղում է դրա բովանդակությունը». Եղիշե Կիրակոսյան
11:18, 20.03.2023 | mamul.am
2425 | 0

«Ինչո՞ւ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու մասին որոշումը»,- ԱԺ-ում դիմելով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ հարցրին լրագրողները: «Ադրբեջանի վարքագիծն իր ամբողջ տրամաբանությամբ հակասում է միջազգային իրավունքին. ոչ միայն չկատարելն է խնդիր, այլ՝ որոշման բովանդակությունն աղավաղելը, որի դեմ ՀՀ պետական լիազոր մարմինները պետք է իրականացնեն հակընդդեմ պայքար, ներկայացնեն որոշման իրական բովանդակությունը»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ Անվտանգության խորհուրդն է այն հարթարկը, որտեղ պետք է քննարկվեն նմանատիպ հարցերը:

Եղիշե Կիրակոսյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր