ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.22, EUR 416.92, RUB 4.78, GBP 485.19
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+30 °C
«Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում ներել Սեդա Սաֆարյանին». Անդրանիկ Քոչարյան
12:24, 20.03.2023 | mamul.am
3922 | 1

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը, որը հեղինակել է «Հայաստան» խմբակցությունը: Նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումը: Նշվում է, որ դատավորի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Սաֆարյանը զբաղվել է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ։

Դիմելով զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես Սեդա Սաֆարյանի հետ շատ ծանր ճանապարհ եմ անցել՝ Մարտի 1-ի փաստահավաք խմբի աշխատանքների ընթացքում: Դուք չեք կարում ներեք Սեդա Սաֆարյանին և նրա աշխատանքը՝ հանրային կյանքում ու փաստահավաք խմբում: Ոչ թե Դուք, այլ ձեր խմբակցության փաստացի լիդերը՝ Ռոբերտ Քոչարյանը»: Մինասյանը հավաստիացրեց, որ Սեդա Սաֆարյանի նախկին գործունեությունը որևէ ձևով չի հանդիսացել հիմք:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր