ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.18, EUR 415.57, RUB 4.67, GBP 484.54
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մեր միջնորդությունը քննարկվելու է նաև խորհրդարանի լիագումար նիստում». Արսեն Բաբայան
13:18, 20.03.2023 | mamul.am
1439 | 0

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ մեր կողմից ներկայացված միջնորդությունը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում լավագույնը ներկայացնելու համար:
Մենք ըմբռնումով ենք մոտենում հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորների քվեարկությանը, այլ բան չէինք էլ սպասում:
Լրացուցիչ անգամ համոզվեցինք, որ իշխանյան կողմից բարձրակոչ հայտարարությունները արդարության և արդարադատության մասին՝ որևէ աղերս չունեն իրականության հետ:
Տեղեկացնեմ, որ անկախ հանձնաժողովի քվեարկության արդյունքներից, մեր միջնորդությունը քննարկվելու է նաև խորհրդարանի լիագումար նիստում»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր