ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ադրբեջանը հաստատել է 5 մարզիկների մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը
13:48, 20.03.2023 | mamul.am
6033 | 0

Ադրբեջանը ներկայացրել է 5 մարզիկների, որոնք կմասնակցեն Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Նրանց անունները հրապարակված են ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի կայքում:

Օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը, բայց դեռ վերջնական չէ:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր