«Տարածաշրջանային անվտանգության առաջնահերթ խնդիրներից է իրավիճակի կարգավորումը Լաչինի միջանցքում և ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ: Կասկած չկա, որ եռակողմ հայտարարությունները մնում են իրավիճակի կայունացման լուծման բանալին»,- այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսական կողմը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը»,- հավելել է Լավրովը: |