ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Եթե Իրանն ունենար պատերազմի մեջ մտնելու ծրագիր՝ դա կաներ 2020֊ի աշնանը». Վահե Դավթյան
01:06, 21.03.2023 | mamul.am
3186 | 0

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ոչ միայն չկա քաղաքականություն, այլ նաև քաղաքական մտածողություն: Կամ էլ այն խիստ դեֆիցիտային է։
Ընդ որում դա հաճախ դրսոևորվում է ոչ միայն շարքային քաղաքացիների (ինչը, գուցե, ներելի է), այլ նաև հանրային դաշտում քաղաքագետ/վերլուծաբան/փորձագետ ներկայացողների մոտ։
Այլապես չէր տարածվի այն անհեթեթ դրույթը, որ Իրանը պատերազմ կհայտարարի Թուրքիային ու Ադրբեջանին, եթե վերջիններս հարձակվեն Հայաստանի վրա:
Ախր ֆրագմենտար, իրավիճակային մտածողությունն ու կոմպետենցիաների բացակայությունը ևս պետք է սահման ունենան: Մի քիչ աշխատեք ձեր վրա եթեր դուրս գալուց կամ գրառում անելուց առաջ: Գրականություն կարդացեք, կտրվեք ներհայաստանյան, անգամ ներհարավկովկասյան քաղաքական դաշտից ու դիտեք Պրոցեսը մակրոմակարդակում:
Փորձեք կապել իրար Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, Եվրոպայում առկա քաղաքական երևույթներն ու գործընթացներն ու կհասկանաք, որ էսկալացիայի դեպքում Իրանը կմիջամտի բացառապես այն դեպքում, եթե իր սահմաններին շատ շոշափելի վտանգ սպառնա: Մնացածը խոսույթ է: Դիրքավորում աշխարհաքաղաքական սիմվոլների դաշտում:
Իսկ Իրանին որևէ ֆիզիկական վտանգ չի սպառնա: Որքան էլ Իսրայելը հանդես չգա տարբեր ռազմատենչ հայտարարություններով, միևնույն է այլևս պետք է հաշվի առնի Իրանի ու արաբական աշխարհի առանցքային խաղացողների միջև հարաբերությունների հաստատման փաստը: Պեկինի միջնորդությամբ։ Իսկ դա զսպող հանգամանք է։
Հասկացեք, որ եթե Իրանն ունենար պատերազմի մեջ մտնելու ծրագիր, ապա կաներ դա 2020֊ի աշնանը։ Թե՞ կարծում եք, որ հատուկ ծառայությունների զարգացած ցանց ունեցող պրագմատիկ Թեհրանը չգիտեր Անկարայի ու Բաքվի հեռահար նպատակների մասին։ Չգիտեր մինջանցքի և անկլավների խնդիրների մասին։ Հարցերս հռետորական են։
Իրանը խորքային պետություն է։ Իսկ դա նշանակում է, որ այն ունի հստակ երկարաժամկետ շահեր և այդ շահերը պաշտպանելու, դրանց շուրջ պայմանավորվելու ռազմավարական ռեսուրս։ Ինչը և անում է այսօր։
Մի խոսքով, էս մոլորված ժողովրդին գիտելիք տվեք, այլ ոչ թե կեղծ բանաձևեր»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր