ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Փաշինյանը գյուղացիներին փող է տվել, թե գնացեք գառ առեք, կերեք». Հոխիկյան
17:30, 20.03.2023 | mamul.am
6242 | 3

Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Օրերս կրկին Վարդենիսի տարածաշրջանում էի՝ սեփական աչքերով տեսնելու առաջնագիծ դարձած գյուղերի վիճակն ու տեղացիների կենսակերպը, օգնելու ուժերի ներածին չափով։ Մարդիկ պատմեցին, որ նույն օրը Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով անցել է Գեղամասար-Մեծ Մասրիկ ճանապարհի հատվածով, կանգ է առել գյուղերից մեկում, մոտեցել գյուղամեջի մարդկանց ու փող տվել, թե գնացեք գառ առեք, կերեք։

Հասկանում ե՞ք, թե ինչ աստիճանի նողկալի արարած է այդ մարդը։ Դա հայ ազգին լրիվ դրել է ստամոքսի գերի բիոզանգվածի տեղ։ Գեղամասարից մի քանի կիլոմետր այն կողմ թշնամին ամեն վայրկյան սպառնում է առաջնագիծ դարձած Կուտականի, Տրետուքի, Կութի, Նորաբակի, Սոթքի, Ազատի բնակիչներին, իսկ սա ցինիկաբար գառ ուտելու փող է առաջարկում ճամփի եզրին նստած ու համատարած գործազրկության պատճառով նարդի խաղացող մարդկանց»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր