ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ինեկոբանկը տոնում է Հաճախորդների միջազգային օրը
19:18, 20.03.2023 | mamul.am
1914 | 0

Մարտի 20-ին լավ տրամադրություն՝ Ինեկոբանկի բոլոր մասնաճյուղերում։ Այսօր բանկային գործարքների իրականացումն ավելի «քաղցր» է եղել, քանի որ Ինեկոբանկը նշել է Հաճախորդների միջազգային օրը։

Ինեկոբանկի բոլոր մասնաճյուղերը տարբերվել են տարվա այլ օրերից հատուկ տրամադրությամբ․ թվով 26 մասնաճյուղերում՝ Երևանում և մարզերում, Հաճախորդների միջազգային օրվա կապակցությամբ պատրաստվել են հատուկ անակնկալներ բոլոր հաճախորդների համար։

Բանկն իր սիրելի հաճախորդների օրը վերածել է տոնի մասնաճյուղերում կազմակերպված հյուրասիրության և հետաքրքիր ֆոտոնկարահանման շնորհիվ։

«Ինեկոբանկը մշտապես հետամուտ է եղել հաճախորդամետ քաղաքականությանը և կարևորել իր հաճախորդներին։ Մարտի 19-ին ամբողջ աշխարհը տոնում է Հաճախորդների միջազգային օրը, ուստի Ինեկոբանկը նույնպես նշում է այս տոնը՝ ընդգծելով յուրաքանչյուր հաճախորդի կարևորությունը և գնահատված լինելը։ Այսօր ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Բանկի ծառայություններից օգտվելու և համագործակցելու համար»,- մեջբերում է Ինեկոբանկի «Հաճախորդի կենսափորձի կառավարման ծառայության ղեկավար» Գոհար Թարխանյանը։

Ինեկոբանկի բոլոր նորություններին և առաջարկներին կարող եք հետևել բանկի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր