ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վաղը տեղի կունենա Դ. Գյուրջինյանի հայցով դատական նիստ». փաստաբան
20:30, 20.03.2023 | mamul.am
2881 | 0

Փաստաբան Արսեն Սարդարյանի գրառումը. «Հարգելի լրագրողներ,
Տեղեկացված եք, որ Վ.Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքում պարտված թեկնածու Դավիթ Գյուրջինյանը հայց է ներկայացրել Վ. Բրյուսովի համալսարանի դեմ՝ դատարանին խնդրելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքները:
Սակայն օրեր առաջ իմացանք, որ առանց Համալսարանի մասնակցության ձևավորած հոգաբարձուների խորհուրդը Դ. Գյուրջնյանին նշանակել է համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:
Վաղը՝ 21.03.2023թ. ժ 11:00 Երևան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրում՝ Հալաբյան 41 հասցեով, տեղի կունենա Դ. Գյուրջինյանի հայցով դատական նիստ:
Հետաքրքրված լրագրողներին խնդրում ենք գալ նիստից կես ժամ առաջ՝ միասին քննարկելու համար, թե ինչպես ստացվեց, որ Համալսարանի նոր խորհուրդը ձևավորվեց առանց համալսարանի ներգրավվածության, ինչպես ստացվեց, որ պարտված թեկնածուն նշանակվեց համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, ինչ հեռանկար ունի դատական գործը, որտեղ հայցվորը Դ. Գյուրջինյանն է, իսկ պատասխանողը արդեն Դ. Գյուրջինյանի ղեկավարած համալսարանը և այլ հետաքրքիր հարցեր:
Կանխավ շնորհակալություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր