Ադրբեջանի ԱԳՆ կոչ է անում Հայաստանի իշխանություններին իրադրությունը սրելու նպատակով չօգտվել ԵՄ դիտորդական առաքելության ներկայության փաստից. փոխանցում է «Ազատություն»-ը: «Հայկական կողմը պետք է վերջ տա իր տարածքում ԵՄ քաղաքացիական մոնիտորինգային առաքելության տեղակայման փաստի չարաշահմանը, ինչի նպատակը տարածաշրջանում իրադրության սրումն ու սեփական ռազմական սադրանքները կոծկելն է», - նշված է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ։ «Ադրբեջանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի դեմ գործադրվող բոլոր սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանի տարածքում չպետք է Երևանի կողմից իր իսկ ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարվելու պատճառ դառնա», - նշված է հայտարարության մեջ։ |