ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում․ «Ժողովուրդ»
09:24, 21.03.2023 | mamul.am
3869 | 1

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում ՔՊ խմբակցությունը դե ֆակտո ղեկավարում է Արթուր Հովհաննիսյանը, իսկ Հայկ Կոնջորյանն ընդամենը ֆրակցիայի դե յուրե ղեկավարան է: Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում: Եվ այդ առիթից օգտվելով՝ Հովհաննիսյանը կարողացել է այս ընթացքում ՔՊ-ականներին իր ազդեցությունը թելադրել՝ Կառավարության իր «փոստատար» կարգավիճակով: «Իշխանական պատգամավորներն իրենց քայլերը քննարկում են Հովհաննիսյանի հետ, քանի որ նա է կառավարության աշխատակազմի և ԱԺ-ի կապը դարձել: Հովհաննիսյանն անգամ հավակնում է ֆրակցիայի ղեկավարի պաշտոնին՝ օգտվելով ստեղծված իրավիճակից:

Կստացվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ Արթուր Հովհաննիսյանն այս ուղղությամբ ջանքեր է գործադրում, փաստ է:
Հիշեցնենք, գրել էինք, որ Արթուր Հովհաննիսյանը նախկինում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր