ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Նոր հրաժարական՝ Երևանի քաղաքապետարանում. «Հրապարակ»
09:42, 21.03.2023 | mamul.am
4569 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականին այլ հրաժարականներ են հաջորդել: Հեռանում են նաև յուրայինները։ Նրա հրաժարականի օրը՝ ուրբաթ օրը, դիմում են գրել նաև մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեյրան Մեջլումյանը:

Լուրեր էին շրջանառվում, որ աշխատակազմի քարտուղար կնշանակվի ավագանու ՔՊ-ական անդամ Արմեն Գալջյանը, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, թույլ չեն տա, որ քաղաքապետի ԺՊ Լեւոն Հովհաննիսյան-Արմեն Գալջյան զույգը տնօրինի քաղաքապետարանի լծակները։ Դիմում է գրել նաև Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Սևակ Ասատրյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր