Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չհայտարարված այցով մեկնում է Ուկրաինա, այս մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստաընկերությունը: Այսօր նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիան պատրաստվում է զենք մատակարարել Ուկրաինային։ Մինչ այժմ Ճապոնիան Ուկրաինա էր ուղարկել միայն զրահաբաճկոններ և ոչ մահաբեր սարքավորումներ: |