ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Թշնամին Արցախից և Հայաստանից նոր կապիտուլյացիա է սպասում». Ավետիք Չալաբյան
10:36, 21.03.2023 | mamul.am
2479 | 2

Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Արցախի շրջափակման 100-րդ օրն է: Ակնհայտ է դառնում արդեն, որ թշնամին չի պատրաստվում շրջափակումը վերացնել, միջազգային «փափուկ» ճնշումը նրա վրա առանձնապես չի ազդում, փոխարենը նա Արցախից և Հայաստանից ոչ պակաս քան նոր կապիտուլյացիա է սպասում:
Այս պայմաններում մեզ մնում է միայն դիմադրել, կոշտ հակահարված տալ թշնամու բոլոր սադրանքներին, և վերականգնելով սեփական ուժերը, պատրաստվել վերանվաճելու սեփական իրավունքները: Դա մենք անում և անելու ենք ամեն օր, մինչ այդ իմ զորակցությունն եմ հայտնում Արցախի մեր հերոսական քույրերին և եղբայրներին, որոնք այսօր մաքառում և դիմադրում են մեր բոլորի ազատության և արժանապատվության համար: Պինդ եղեք, Աստված բոլորիդ պահապան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր