ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հերի՛ք է գալ էստեղ և զբաղվել Ալիևի փաստաբանական գործունեությամբ». Հայկ Կոնջորյան
10:48, 21.03.2023 | mamul.am
4531 | 0

«Պարո՛ն Թևանյան, խոսելով ղարաբաղյան հարցի ու ընթացիկ անվտանգային իրավիճակի շուրջ, ըստ էության, հանդես եք գալիս Իլհամ Ալիևի պաշտպանության դիրքերից: Դժվար է անտեսել Ձեր ընդգծված խանդաղատանքը Ալիևի նկատմամբ: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետն եք մեր ԱԺ-ում»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանին: «Մենք խոսում ենք խաղաղությունից, Դուք մեզ ասում եք՝ պատերազմի կուսակցություն եք, մենք փորձում ենք մեր բոլոր արտաքին գործիքակազմերով էնպես անել, որ ՀՀ-ի շուրջ իրավիճակը լինի կայուն, Դուք ձեր խոսույթով փորձում եք տարբեր սադրանքներ գեներացնել... Հերի՛ք է գալ էստեղ և զբաղվել Իլհամ Ալիևի փաստաբանական գործունեությամբ»,- հավելեց ՔՊ-ականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր