ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.28, EUR 414.12, RUB 4.76, GBP 479.72
+24 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«Փաշինյանն ու Ալիևը Պրահայում համաձայնության են եկել». Անդրանիկ Թևանյան
12:12, 21.03.2023 | mamul.am
3174 | 0

«Իշխանությունը Արցախը դիտարկում է Ադրբեջանի կազմում, մենք՝ ոչ, իրենք հրաժարվում են Արցախի ինքնորոշման իրավունքի հարցն արծարծելուց, մենք՝ ոչ: Կա գաղափարական, ֆունդամենտալ տարբերություն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով իշխանության հետ միասնական չլինելու պատճառներին: «Ինչպե՞ս կարող ենք միասնական լինել պատերազմ ու պարտություն բերած, ժողովրդին խաբող քաղաքական իշխանության հետ»,- հավելել է նա: Թևանյանի խոսքով՝ Փաշինյանն ու Ալիևը Պրահայում համաձայնության են եկել, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում:

Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր