«Իշխանությունը Արցախը դիտարկում է Ադրբեջանի կազմում, մենք՝ ոչ, իրենք հրաժարվում են Արցախի ինքնորոշման իրավունքի հարցն արծարծելուց, մենք՝ ոչ: Կա գաղափարական, ֆունդամենտալ տարբերություն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով իշխանության հետ միասնական չլինելու պատճառներին: «Ինչպե՞ս կարող ենք միասնական լինել պատերազմ ու պարտություն բերած, ժողովրդին խաբող քաղաքական իշխանության հետ»,- հավելել է նա: Թևանյանի խոսքով՝ Փաշինյանն ու Ալիևը Պրահայում համաձայնության են եկել, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում: |