ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն կրո՞ւմ է իր մերձավոր թիմակից-պաշտոնյաների համար». Բաբկեն Հարությունյան
01:30, 22.03.2023 | mamul.am
2618 | 1

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Ժամանակին Նիկոլը մի հայտարարություն արեց, թե եթե իրեն կոռուպցիայի մեջ բռնեն, թող հրապարակում կախաղան հանեն։ Այդ պարագայում Աղազարյան Հովիկն էլ խոստացավ ինքնահրկիզվել։ Այս հայտարարություններին ստորև կանդրադառնամ։
Հիմա նշեմ ԱՄՆ Պետքարտուղարության նոր զեկույցի մասին, որում նշվում է Հայաստանի բազմաթիվ ոլորտներում համակարգային կոռուպցիայի առկայության մասին։ Համակարգային կոռուպցիայի մասին է նշվում Freedom House միջազգային իրավապաշտպան կառույցի վերջերս հրապարակված զեկույցում նույնպես։ Հայտարարությունները և զեկույցները հիմնավոր չեն լինի, եթե չլինեն կոռուպցիայի դուրս սպրդող փաստեր, որովհետև իրականում կոռուպցիայի միայն մի մասն է բացահայտվում։ Երևանի քաղաքապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման փաստերը խոսում են հենց համակարգային կոռուպցիայի մասին և միևնույն ժամանակ խոսում են դրա դեմ իմիտացիոն պայքարի մասին, ոչ թե իրական։ Հակառակ պարագայում առնվազն կհարցաքննվեին կամ գործեր կհարուցվեին նաև առողջապահության նախկին նախարարի դեմ, նախկին քաղաքապետի դեմ, ոչ թե կբավարարվեին երկրորդ էշելոնով։
Հարց է առաջանում. Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն կրո՞ւմ է իր մերձավոր թիմակից-պաշտոնյաների համար, թե՞ չի կրում։ Համարո՞ւմ է նրանց կողմից իրականացված կոռուպցիան նաև իրեն կոռուպցիայի ներքաշելու փորձ, թե՞ ոչ, և վերջապես իրեն համարո՞ւմ է թիվ մեկ պատասխանատու, թե՞ ոչ։
Կախաղանին, ինքնահրկիզվելուն և նմանատիպ արարքներին ոչ հավատալ է պետք, ոչ էլ մտածել դրանց մասին, մեզ պետք է կոռուպցիայի դեմ իրական պայքար` նորմալ երկիր ունենալու համար, ի վերջո մի նոր սկիզբ ունենալու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր