ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սա է «ժողովրդավարական բաստիոն» Հայաստանը». Րաֆֆի Ասլանյան
14:12, 21.03.2023 | mamul.am
3885 | 0

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Ըստ ԱՄՆ պետական դեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցի՝ Հայաստանում մեծ թվով գործերի քննությունն առաջ չի գնում։ Նույն զեկույցի համաձայն՝ կան հավաստի տեղեկություններ, որոնց համաձայն, անվտանգության ուժերի կողմից կիրառվել են խոշտանգումներ, տեղի են ունեցել ապօրինի ձերբակալություններ և կալանավորումներ: Առկա է դատական անկախության լուրջ խնդիր, դատարաններն անկախ չեն, դրա վկայությունն են կոռուպցիայի և քաղաքական ազդեցության երևույթները, գրանցվել են ապօրինի միջամտություններ մարդու անձնական կյանքին և խոսքի ազատության սահմանափակում:
Հ.Գ. Սա է «ժողովրդավարական բաստիոն» Հայաստանը, որտեղ իշխանությունը միայն դատարկախոսությամբ է զբաղված»:

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր