ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Հայտնի չէ՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը ե՞րբ կավարտի նորոգումը». Ոսկան Սարգսյան
14:42, 21.03.2023 | mamul.am
4546 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայտնի չէ, թե Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը ե՞րբ կավարտի միջպետական ճանապարհահատվածի նորոգումը
2020 թվականի մարտին հիմնված «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն, որի գլխավոր տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է, 2022 թվականին պետական բյուջեի գրեթե 1 միլիարդ դրամ ֆինանսավորմամբ Դիլիջան քաղաքում իրականացրել է վերանորոգման աշխատանքներ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի 5 կիլոմետրանոց հատվածում։ Նախատեսված էր, որ այդ աշխատանքները կավարտվեն 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ Սակայն աշխատանքները կիսատ են մնացել, այդ հատվածում գտնվող կամրջի նորոգումն անավարտ է, ճանապարհի առանձին հատվածներում ասֆալտապատումն ավարտված չէ, ճանապարհի եզրաքարերը տեղադրված չեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին գրավոր հարցում եմ ուղարկել, թե ե՞րբ է ավարտվելու այդ ճանապարհահատվածի նորոգումը։ Տավուշի մարզպետարանից գրավոր պատասխանել են․ «Տվյալ ճանապահահատվածի պատվիրատուն ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտն է։ Տավուշի մարզպետարանը հարցադրման վերաբերյալ համապատասխան տեղեկատվության չի տիրապետում»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր