ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Առաջինը ՌԴ-ն է արգելել Հայաստանի քաղաքացու մուտքը իր երկիր». Արթուր Սաքունց
17:48, 21.03.2023 | mamul.am
4216 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Հայաստանի և ՌԴ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո լրագրողներից մեկը հարց բարձրացրեց, որոշ անձանց Հայաստան մուտքի արգելքի հետ կապված։
Միանշանակ է, որ այդ անձինք իրապես պետք է համարվեն անցանկալի անձ, քանի որ ոչ թե իշխանությունների դեմ են հանդես գալիս, այլ հենց Հայաստանի ինքնիշխանության դեմ։
Բայց մի կարևոր փաստ պետք է հիշել։
Առաջինը, հենց Ռուսատանի Դաշնությունն է արգելել Հայաստանի քաղաքացու մուտքը իր երկիր։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին արգելեցին մուտք գործել Ռուսաստանի դաշնության տարածք 2016թ. օգոստոսի 30-ին։ Նա օգոստոսի 30-ի առավոտյան այլ պետությունից ժամանել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան՝ Մոսկվայում հոր գերեզմանն այցելելու նպատակով: Նա մտադիր էր Երևան վերադառնալ նույն օրը` երեկոյան։
Մուտքի արգելքի հիմնավորումը կայացել է այն, որ պարոն Ս․Գրիգորյանն ու իր ղեկավարած կազմակերպությունը համագործակցել է միջազգային այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք Ռուսաստանում համարվել են անցանկալի։ Ուշադրություն դարձրեք, որ Ս․Գրիգորյանը և նրա ղեկավարած կազմակերպությունը Ռուսաստանում որևէ գործունեություն չեն ծավալել, բայց միայն այն, որ համագործակցել է Ռուսատանում անցանկալի համարվող երրորդ պետության կազմակերպության հետ, դա է համարվել հիմնավորում, արգելելու նրա մուտքը ՌԴ, այն էլ 30 տարի ժամանակով /դե իհարկե Ս․Գրիգորյանը «մի կերպ տանում է այդ ծանր հարվածը», բայց սա իհարկե արդեն այլ պատմություն է/։
Ակնհայտ է, որ մուտքի արգելքի կիրառման պատճառները խիստ տարբեր են երկու դեպքերում․ ամեն մի իշխանություն ըստ իր արժեհամակարգի ու բնույթի է սահմանափակումները կիրառում։
Ինչևէ, մինչև այլ պետության ներկայացուցիչին հարց տալը, մի հատ Ձեզ նայեք, ու Ձեր գործողություններին ու քայլերին հաշիվ տվեք, պարոնայք և տիկնայք պուտինյան ռեժիմի հպատակներ»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր