ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Սերգեյ Վիկտորովիչին պետք է հիշեցնել հետևյալը». Տիգրան Վարդանյան
18:12, 21.03.2023 | mamul.am
4734 | 0

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զավեշտ է ՌԴ ԱԳՆ Լավրովի հայտարարություններն առ այն, երբ Արցախի խնդիրը համեմատում է Դոնբասի կամ Կոսովոյի հետ: Մեկը մյուսի հետ բացարձակապես կապ չունեցող խնդիրներ են ու ով ով, բայց Լավրովը դա շատ լավ գիտի: Սրան զուգահեռ պետք է փաստենք նաև հետևյալը` երբ հայկական կողմի կառավարիչները հորթի դեմքով կանգնում են ու չեն պաշտպանում սեփական երկիրն, ապա ռուսաստանյան կողմն էլ պետք է բացառապես իր շահերով առաջնորդվի, բայց դա պետք է անի առանց զավեշտային մտքերի:
Ամեն դեպքում Սերգեյ Վիկտորովիչին պետք է հիշեցնել հետևյալը` Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, այլ 1921թ. Ստալինի կուսակցական մի որոշումով բռնակցվել է Ադրբեջանի ԽՍՀ-ին և հենց Արցախն է գրեթե 70 տարի օկուպացված եղել ու հիմա էլ 100-րդ օրն է, որ Արցախ աշխարհը շրջափակման մեջ կռվում է իր ինքնորոշման, իր վաղվա օրվա համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր