ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Նահանգների ու Բրիտանիայի համար հույժ կարևոր է դառնում Հնդկաստանի «լոյալությունը»». Հակոբ Բադալյան
03:22, 22.03.2023 | mamul.am
2558 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Սա այնքան էլ «հեռու չէ մեր մաշկից», որքան կարող է թվալ առաջին աշխարհագրական հայացքից:
Հնդկաստանը խիստ բողոք է հայտնել Լոնդոնին ու Վաշինգթոնին, Լոնդոնում իր դեսպանատան, իսկ Սան-Ֆրանցիսկոյում հյուպատոսության վրա հարձակումների կապակցությամբ: Դրանք տեղի են ունեցել գրեթե զուգահեռ: Հարձակումն իրականացրել են Հնդկաստանի Փենջաբ նահանգում անկախ Խալիստան ստեղծելու համար պայքարող անջատական շարժման ներկայացուցիչները:
Ֆորմալ առումով, դեսպանատան և հյուպատոսության վրա հարձակումները պատասխան են Հնդկաստանի իշխանության կոշտ գործողությունների, որ անցնող օրերին եղել են շարժման անդամների հանդեպ, ձերբակալվել են հարյուրից ավելի ներկայացուցիչներ:
Բայց, ըստ իս, դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովումը, մեղմ ասած, պարզունակ հարց չէ, ինչի մասին էլ ակնարկում է Հնդկաստանն իր խիստ բողոքով:
Իսկ իրադրության խորքում, ըստ իս այն է, որ ռուս-չինական մերձեցման պայմաններում, Նահանգների ու Բրիտանիայի համար հույժ կարևոր է դառնում Հնդկաստանի «լոյալությունը»: Հատկանշական է, որ Հնդկաստանի շուրջ այդ իրողությունները ծավալվեցին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի՝ Կենտրոնական Ասիա կատարած այցին գրեթե զուգահեռ: Իսկ դրանից կարճ ժամանակ առաջ էլ ռեգիոն այց էր կատարել ԱՄՆ պետքարտուղարը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր