ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Բլինքենն Ալիևի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
19:24, 21.03.2023 | mamul.am
2725 | 0

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Ալիևը նորից հերքել է այն փաստը, որ Լաչինի միջանցքն արգելափակված է, ինչպես նաև անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի մասին՝ կրկին հայտարարելով «Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի միջանցքում, անցակետ ստեղծելու» մասին։
Ըստ հակառակորդ երկրի ղեկավարի, իբև թե «Հայաստանի զինված ուժերի մոտ 10000 զինծառայող դեռևս գտնվում է ԼՂ տարածքում»։

«Իլհամ Ալիևն ասել է, որ վերջին շաբաթներին հայկական կողմը չարաշահում է այս երկրում Եվրոմիության առաքելության տեղակայումը և վարում է իրավիճակի միտումնավոր սրմանն ուղղված քաղաքականություն։

Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին, պատրաստ է մոտ ապագայում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ստորագրել խաղաղության պայմանագիր, և հայկական կողմին ներկայացրել է խաղաղության պայմանագրի տեքստը՝ վերջին առաջարկություններով և փոփոխություններով»,- ասված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունում։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կրկնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր