ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Իսրայելի Հայֆա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության հրապարակը
19:54, 21.03.2023 | mamul.am
2442 | 0

Իսրայելի Հայֆա քաղաքի կենտրոնում՝ երկրի ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մեկից՝ Բահայի այգիներից ոչ հեռու, բացվել է Հայոց ցեղասպանության հրապարակը։ Տեղեկությունը հայտնում է Իսրայելում հայ համայնքի ներկայացուցիչ Մարինա Կոզլիները ֆեյսբուքյան իր էջում։
Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ հրապարակի անվանակոչության համար Հայֆայի քաղաքապետարանի վարչակազմից մեծ քաջություն է պահանջվում, քանզի բազմաթիվ ճնշումներ են կիրառվել թուրքական կողմից։ «Հայ համայնքի հարյուրավոր անդամների մասնակցությամբ, հուզիչ արարողությամբ, Հայֆա քաղաքում անցկացվել է պատմական միջոցառում»,– գրում են օգտատերերը։
Նրանք հույս են հայտնում, որ Իսրայելը նույնպես կճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որը խլեց մոտ մեկուկես միլիոն հայերի կյանք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր