ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
ԱՄՆ-ի պետդեպն իր զեկույցում անդրադարձել է ադրբեջանական զինուժի վայրագություններին Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում
20:42, 21.03.2023 | mamul.am
2694 | 0

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույց, որում մանրամասն անդրադարձել է նաև Հայաստանի դեմ սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների թույլ տված վայրագություններին։

Զեկույցում նշվում է հաղորդումների մասին, որ սեպտեմբերյան հակամարտության ընթացքում ադրբեջանական ուժերն իրագործել են անօրինական սպանություններ, դաժան և անմարդկային վերաբերմունքի են ենթարկել հայ զինվորականներին:

Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուսումնասիրել է Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց դեպքերը: Նշվում է, որ 2020 թ.-ի աշնան պատերազմից հետո 203 մարդ (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) համարվում է անհետ կորած, իսկ սեպտեմբերի 13-14-ի հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում 3 զինվորական:

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադառնում է նաև ադրբեջանցի զինծառայողների կողմից 7 հայ զինծառայողների անօրինական մահապատժին, որը, Human Rights Watch հասարակական կազմակերպության և Bellingcat-ի հետաքննող լրագրողների հավաստմամբ, նկարահանվել է 2022 թ.-ի սեպտեմբերի կեսերին:
Զեկույցը նաև հիշատակում է սեպտեմբերյան հակամարտության ընթացքում հայ կին զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը, ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները, շտապ օգնության մեքենաների թիրախավորումը:

Զեկույցում ներկայացված են նաև Հայաստանում մարդու իրավունքների խախտման, այդ թվում՝ անվտանգության ուժերի կողմից ուժի կիրառման, բանտերում առկա վատ պայմանների, կամայական ձերբակալությունների, խոսքի ազատության սահմանափակումների դեպքեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր